Ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ. Գայանե Աբրահամյան

shnorhakal em

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արդեն լավ է զգում եւ շնորհակալություն է հայտնել բոլորին՝ անհանգստության համար:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ եւ ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»,-գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նստաշրջանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել էր։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խնդրել էր բուժաշխատող կանչել:

Ձեզ կհետաքրքրի...