Գյուլումյանի հայտարարություններն ապացուցում են պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն. Հարությունյան

arayik

ՀՀ ԿԳՄՍ նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի հայտարարություններին:

«Երբ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ԱԺ և իշխանության մասին խոսելիս օգտագործում է «հակառակ կողմ» ձևակերպումը, ապա սրանից անմիջապես հետո ինքը նույնիսկ չպետք է սպասեր Սահմանադրական փոփոխություններին, այլ պետք է հրաժարական տար ու զբաղվեր քաղաքականությամբ՝ այդ կերպ ընդդիմանալով ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժին:

Այս ձևակերպումը հստակ ապացուցում է մեր կողմից նախկինում հնչեցված այն պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն, և որ «կողմից» են իրենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում:

#ՀակառակԿողմԵրբ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ԱԺ և իշխանության մասին խոսելիս օգտագործում է «հակառակ…

Опубликовано Arayik Harutyunyan Четверг, 25 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...