Արտակարգ դեպք Երևանում. հրշեջ-փրկարարները 4 ժամից ավել պայքարել են կրակի դեմ. ծառը, որի վրա խաչ է ամրացված եղել, չի վառվել. հայտնաբերվել է ծխախոտը խոտածածկ տարածք նետած քաղաքացին

 

Xachov car

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 23-ին, Երևանում տեղի ունեցած գույքը դիտավորյալ վնասելու փաստով: Ժամը 12:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արմեն Սարգսյանին: Պարզվել է՝ վերջինս ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, որի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը: Կրակի դեմ պայքարել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7, այնուհետև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով: Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: Այրվել է խոտածածկ տարածքն ու մեծ թվով ծառեր ու կրակը մարելուց հետո հրշեջները ականատես են եղել, որ բազմաթիվ ծառեր վնասվել են, սակայն մի ծառ, որի վրա խաչ է ամրացված եղել, չի այրվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարրը և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ձեզ կհետաքրքրի...