Այն հարցին, որ թե արդյո՞ք մտավախություն չունենք, որ. ԲՀԿ ՀՅԴ Հայրենիք
Այն հարցին, որ թե արդյո՞ք մտավախություն չունենք, որ ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և մի քանի այլ նորաստեղծ կուսակցությունների հետ, պահանջում են վարչապետի հրաժարականը, որ բազմաթիվ ուժեր կհամախմբվեն և ինչ-որ պահի դիմադրել չեք կարողանա, մեր պատասխանը հստակ է. նրանք չունեն հանրային աջակցություն։ Ավելին՝ դրա պոտենցիալն էլ չունեն։ Հարցը ռեսուրսների, մամուլի կամ ասելիքի պակասը չէ։ Նրանք ավարտված պատմություններ են՝ քաղաքական ու իրավական խնդիրների ծանր բեռով։ Նրանց ցանկացած ասելիք խեղդվելու է հանրային, իրավական, քաղաքական մեղադրանքների մեջ։ Երբ մարդիկ ասում են, որ հնին վերադարձ չի լինելու, դրանում ոչ միայն հինը մերժելու մղում կա, այլ նաև՝ նորից չվախենալու, նորին լսելու, նորն ընդունելու պատրաստակամություն: Սա է վկայում Հայաստանում ապրող մարդկանց քաղաքական հասուն փորձառության, ինքնուրույնության ու իրենք իրենց ուժեղ զգալու մասին։ Սա համարում եմ հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից և ասում եմ ոչ թե չկամության պատճառով, այլ գիտակցումով, որ Հայաստանի ապագան անխուսափելիորեն նոր մարդկանց է բերելու քաղաքական դաշտ։
Այն հարցին, որ թե արդյո՞ք մտավախություն չունենք, որ ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և…
Опубликовано Lena Nazaryan Среда, 24 июня 2020 г.