Մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինվում են ինքնահոս համակարգով․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

vorogum

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հերթական տեսանյութն է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից` հանրապետությունում ընթացող շինաշխատանքների վերաբերյալ։

Տեսանյութում նշվում է, որ Արարատի մարզում կառուցվում է ջրընդունիչ համակարգ։ Կառուցվում է ապակեմանրաթելային խողովակաշար՝ 1370 մետր երկարությամբ։ Ոռոգելի տարածքները կավելանան 1․5 անգամ՝ հասնելով 1130 հեկտարի։ Տարեկան կխնայվի 1 718 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա, կբարձրանա 1104 շահառուի ջրապահովման մակարդակը, ներդրվել է 125 մլն դրամ։

Կոտայքի մարզի Պտղնի համայնքին մեխանիկական ոռոգում ապահովող 2 պոմպակայանները կփոխարինվեն ինքնահոս համակարգով։ Կառուցվում է մետաղյա խողովակաշար` 9619 մ. երկարությամբ: Տարեկան կխնայվի 402 600 կվտ/ժ էլեկտրաէներգիա, կբարձրանա 158 շահառուի ջրապահովման մակարդակը: Ոռոգվող տարածքները 102 հեկտարից կդառնան 250 հեկտար։

Ծիծեռնակաբերդի ոռոգման համակարգը նույնպես փոխարինվում է ինքնահոս համակարգով։ Կառուցվում է պողպատե խողովակաշար 2330 մ երկարությամբ: Տարեկան կխնայվի 450 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ներդրվել է 155 մլն դրամ: 

#ԿառուցենքՀայաստանըՆորովի

#ԿառուցենքՀայաստանըՆորովի

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 24 июня 2020 г.

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...