ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ամենամյա հերթական արձակուրդում են

SD andamnery

Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ամենամյա հերթական արձակուրդում են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Նրանց արձակուրդների տևողությունը տարբեր է, և նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի»,- ասաց Ղազարյանը։

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: 

Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Ձեզ կհետաքրքրի...