Այն ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որեւէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու. Բադասյան

Rustam Badasyan

Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«-Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որեւէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։

-Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաեւ այդ պայքարի մակարդակի մասին։

-Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»:

ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել եմ «Առաջին լրատվական»-ի հետ

✅Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն։ ✅Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։✅Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաև այդ պայքարի մակարդակի մասին։✅Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը։

Опубликовано Ռուստամ Բադասյան Rustam Badasyan Пятница, 26 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...