Քաղաքապետարանի «Մեկ պատուհանը» նորոգված ու ավելի հարմարավետ
Քաղաքապետարանի «Մեկ պատուհանը» նորոգված ու ավելի հարմարավետ
Երևանի քաղաքապետարանի գխավոր մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակը վերանորոգումից հետո միանգամայն նոր ու առավել հարմարավետ պայմաններում է կազմակերպում քաղաքացիների սպասարկումը:
Նոր լուծումներով կահավորվել ու առանձնացվել են խորհրդատվության, դիմումների ընդունման պատուհանները: Հերթում սպասող քաղաքացիների համար էլ ավելացել են նստարանները:
Տարածքի վերանորոգման ու կահավորման աշխատանքները «Մաստեր Շին» կազմակերպության նվերն է Երևանի քաղաքապետարանին:
Նշենք, որ համավարակի կանխարգելման նպատակով ամեն օր «Մեկ պատուհան»-ի ամբողջ տարածքում տարվում են ախտահանման աշխատանքներ: Բացի այդ, գրասենյակի մուտքի մոտ սոցիալական հեռավորություն պահելու համար արված են հատուկ գծանշումներ: