Միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները. ոստիկանության հայտարարությունը
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է որոշ ԶԼՄ-ների և օգտատերերի՝ համացանցում հրապարակած տեսանյութերին, թե ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման են ենթարկում՝ դիմակ չկրելու համար։
«Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։ Ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից մեկով հրապարակված տեսանյութից առաջ։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար։ Բոլորին կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոններն ու ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: