ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է

Kalanavorvel e

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

«Դա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է: Անհապաղ բողոքարկելու ենք այդ որոշումը: Դատավորն իրավունք չուներ այդ գործը քննելու»,- ասաց Անանյանը:

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանի ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։

Աբրահամ Մանուկյանը 2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության  խմբակցության պատգամավոր, իսկ արդեն 2012-2018 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։

Նորայր Շողիկյան

Ձեզ կհետաքրքրի...