Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը. Սուրեն Պապիկյան

Hin Goris

Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը

Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը.
Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի, Օրբելյան , Անկախության փողոցների վրա գտնվող 38 շենքերի տանիքները, պատշգամբներն ու ճակատային հատվածները:

Կվերականգնվի քաղաքի կենտրոնական մասի Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյան,Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցների պատմա-մշակութային տեսքը, կանցկացվի լուսավորություն, փողոցներն ու մայթերի հատվածները կսալիկապատվեն բազալտե և բետոնե սալիկներով

Հիմնովին մաքրվում է նաև Վարարակն գետի հունը: Նախատեսվում է գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում, լուսավորության անցկացում, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև :

#քաղաքառքաղաք շենացնելու ենք

Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտըՏեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով…

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Воскресенье, 28 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...