«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան». ԱԺ հանձնաժողովներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի

Xorhrdaran

ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը պատրաստ է ԱԺ հանձնաժողովներին աջակցություն տրամադրել՝ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում: Այդ մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ նպատակն է հզորացնել ԱԺ պետական կառավարման համակարգում  նոր, ընդլայնված դերի շրջանակում օրենքների մշակման, ներկայացուցչականության ապահովման իրականացումը: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ-ն ՄԱԿ-ի այս բաղադրիչի համատեղ գնահատման հանձնաժողովում պետք է ներկայացնեն հանձնաժողովի երեք անդամ: Պատգամավորն ընդգծեց, որ յուրաքանչյուր խմբակցությունից մեկ պատգամավոր պետք է ընտրվի դիմում հայտերի հետագա ուսումնասիրման համար:

«Իմ քայլը» խմբակցությունը կներկայացնի Սարգիս Խանդանյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցութունը՝ Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Անի Սամսոնյանը:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կհետաքրքրի...