Պարոն Մարուքյան ջան, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ, էլի. Սիսակ Գաբրիելյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԿԸՀ դիմելու փաստին:
«Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի …
Եթե սա ճիշտ է, ապա առաջարկում եմ բոլորին հորդորեք ձևական դուրս գալ խմբակցությունից, կմնաք միայն Դուք, միանգամից մի 15 մանդատ կստանաք:
Եթե աշխատի, ԲՀԿ-ն էլ կարա անի, դե «Իմ քայլը» էդ դեպքում չի լինի մեծամասնություն, ստիպված 87 հոգի դուրս կգան խմբակցությունից, լրացուցիչ 87 մանդատ կստանանք:
Մոտավոր հաշվարկով՝ 261 պատգամավոր կլինենք էս սցենարով»,- գրել է Գաբրիելյանը եւ հավելել.
«261՝ առաջին փուլով, հետո էլի դուրս կգան խմբակցությունից ու, բնականաբար, Ձեր այս սցենարով էլի պետք է համալրվեն»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը:
Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի …Եթե սա ճիշտ է, ապա…
Опубликовано Сисаком Габриеляном Понедельник, 29 июня 2020 г.