Կառավարության որոշման փոփոխությամբ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու հնարավորություն տրվեց նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին և իրենց աշխատակիցներին

20rd cragir

 Կառավարության որոշման փոփոխությամբ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու հնարավորություն տրվեց նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին և իրենց աշխատակիցներին: Շահառուները կարող են դիմել https://dimum.ssa.am/ կայքի միջոցով հուլիսի 3-ից:
Ինչպես գիտեք, 2020 թվականից միկրոձեռնարկատերերը ազատված են իրացման շրջանառության վերաբերյալ ամսական և եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունից, որը բարդություն է առաջացնում առավել տուժած ոլորտներում գործողներին նույնականացնելու համար:
Նույնականացումը կիրականացվի հետևյալ կերպ.
1. Բոլոր այն սուբյեկտները, ովքեր գործունեություն են ծավալել նաև 2019թ-ին, ապա հիմք ընդունելով նրանց ներկայացրած վերջին հարկային հաշվետվությունը կընդգրկվեն շահառուների ցանկում:
2. 2020թ-ին հիմնադրված միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է dimum.ssa.am կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում: Այն կստուգվի ՊԵԿ-ի կողմից և գործունեության տեսակը տուժած ոլորտներին համապատասխանելու դեպքում նրանք նույնպես կընդգրկվեն շահառուների ցանկում:

Կառավարության որոշման փոփոխությամբ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու հնարավորություն տրվեց նաև…

Опубликовано Nairi Sargsyan Понедельник, 29 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...