Կորոնավիրուսի պատվաստանյութի ռուսական երեք նախատիպերն արդյունավետ են եղել

Ardyunavet en

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի երեք նախատիպերի փորձարկումը հաջողությամբ է պսակվել: Այս մասին տեղեկացրել է «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը՝ գրում է РИА Новости-ն:

«Վեկտորի» ղեկավարը հայտարարել է, որ կենտրոնում նոր սերնդի պատվաստանյութի վրա աշխատում է մի քանի խումբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 100 աշխատակից:

«Ամենակարևորն ապահովել հիվանդությունից նրանց պաշտպանությունը, ովքեր պատվաստվելու են: Անվտանգ դեղամիջոցի ստեղծումը, որը կկարողանա ձևավորել այդ պաշտպանությունը՝ ամենամեծ դժվարությունն է»,- նշել է «Վեկտոր» կենտրոնի տնօրենը:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան «Վեկտոր» կենտրոնն անվանել էր «կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման առաջատարներից մեկը»:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...