Վրաստանում գտնվող և ՀՀ ԲՈՒՀ-եր դիմած դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի համատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ ԲՈՒՀ-եր դիմած դիմորդները ս.թ. հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է):
«Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։ Համաձայն ՀՀ պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների: Խնդրում ենք շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին:
Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք»,- ասվում է հայտարարությունում։
‼#Վրաստան'ում?? գտնվող և ընդունելության համար #ՀՀ?? ԲՈՒՀ-եր դիմած դիմորդների վերաբերյալ‼Տեղեկացնում ենք, որ Վրաստանի…
Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia Понедельник, 29 июня 2020 г.