Պայթեցման եղանակով հողին են հավասարեցնելու «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստը

Dzyunik sarnaran

Վաղը՝ հուլիսի 1-ին, մասնագիտական հատուկ խումբը, որն ունի հարուստ փորձ, պայթեցման միջոցով հողին է հավասարեցնելու Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստի շենքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթեցումը տեղի է ունենալու ժամը 17։00-ի սահմաններում, և տեղում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ հերթապահություն են իրականացնելու ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական հատուկ ջոկատը։ Տեղում են լինելու նաև Երևանի ճանապարհային ոստիկանության և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Ձեզ կհետաքրքրի...