Ինչու՞ են որոշ մարդկանց մոծակները կծում ավելի շատ, քան մյուսներին
Մինչ որոշ մարդիկ հանգիստ վայելում են հանգիստը բնության գրկում, ոմանք տառապում են մոծակների խայթոցնեերից: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչու՞ միևնույն վայրում մոծակները տարբեր կերպ են արձագանքում երկու տարբեր մարդկանց:
Քանի որ արդեն ամառ է և բոլորը բախվում են այս խնդրի հետ, որոշեցինք միասին պարզել այս երևույթի պատճառները: Գիտնականները ապացուցում են, որ դա իսկապես այդպես է և մոծակները իրոք ոչ բոլորին են խայթում:
Հագուստի գույնը
Պարզվում է՝ մոծակները նույնպես անտարբեր չեն նորաձևության հանդեպ, իսկ եթե լուրջ, ապա իսկապես մոծակներին ավելի շատ գրավում են մուգ երանգի հագուստ կրողները:
Շարժումները
Երբ դուք ակտիվորեն շարժվում եք, դուք չեք վանում ու հեռացնում միջատներին, այլ հակառակը:
Մարմնի ջերմաստիճանը
Երբ էգ մոծակն անձին մոտ է, մարդու մարմնի ջերմությունը սկսում է ծառայել որպես կողմնացույց: Միջատների զգայուն օրգանները կորսան նույնիսկ մարմնի ջերմաստիճանի ամենափոքր տարբերությունը: Ստացվում է, որ ավելի հավանական է խայթեն նրանց, ովքեր նոր են զբաղվել ֆիզիկական վարժություններով, հիվանդ մարդիկ, հղի կանայք, որոնց մարմնի ջերմաստիճանը սովորաբար նորմայից բարձր է:
Ալկոհոլի օգտագործումը
Վերջապես լավ նորություն հղի կանանց համար. ալկոհոլը շատ է գրավում միջատներին, ուստի հղի կանայք կկարողանան հանգիստ շնչել, եթե նրանց կողքին կա խմող տղամարդ: Դեռևս ամբողջովին պարզ չէ, թե ինչպես են միջատները որոշում օդում կամ արյան մեջ ալկոհոլի առկայությունը, բայց, ըստ հետազոտությունների, բավական է խմել 350 մլ գարեջուր, որպեսզի արժանանալ բազմաթիվ միջատների ուշադրությանը:
Մաշկի առանձնահատկությունները
Մոծակների և այլ միջատների համար ձեր գրավչության գրեթե 85%-ը կախված է մաշկի հատկություններից: Կարող եք սպիտակ գույնով քայլել, չշնչել և անգամ չխմել ոչ մի գրամ ալկոհոլ, բայց եթե ձեր մաշկի վրա գտնվող գեղձերից ստացված արտանետումները պարունակում են մեծ քանակությամբ կաթնաթթու և միզաթթու, ապա պատրաստ եղեք միջատների մշտական հարձակման:
iamedia.am