Հին բարքեր՝ ՌՈ-ում. համակարգը դեռևս համալրված է նախկին պետի կոռուպցիոն կադրերով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ռազմական ոստիկանությունում հին բարքերը դեռևս շարունակվում են, քանի որ այդ կառույցը փաստացի ղեկավարում է ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, որը պաշտոնանկ արվեց այս տարվա փետրվարին։
Համակարգը դեռևս համալրված է նրա կոռուպցիոն կադրերով, ոչ մի բան չի փոխվել։
ՌՈ «ձևական» պետ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շատ թույլ է, ինչն էլ Բաղդասարյանին հնարավորություն է տալիս կառավարել ինչպես նրան, այնպես էլ կառույցը։ Դեռևս ձմռանը գրել էինք, որ Ալեքսանդր Աղաջանյանի նշանակմամբ առավելապես շահագրգռված էր հենց Արթուր Բաղդասարյանը, քանի որ միայն Աղաջանյանի նշանակմամբ նրան կհաջողվեր խուսափել հետագա պատասխանատվությունից, ու ինչպես ասում են, կեղտերը ջրի երես դուրս չէին գա, քանի որ Աղաջանյանը անմիջական մասնակցություն էր ունեցել Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեությանը»։
Հիշեցնենք, որ 1inlur.am-ի տեղեկությունով ՌՈ նոր պետ է լինելու գնդապետ Աշոտ Զաքարյանը։