Ինչպես հաշվել տան գույքահարկը.

Guyqahark

 Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման իր  ՀԱՐԹԱԿՈՒՄ  հաշվիչ է ներկայացրել, որի միջոցով ցանկացած մարդ կարող է հաշվել, թե իրենց տան գույքահարկը ինչքան է լինելու:

Հաշվիչի համապատասխան վանդակում պետք է նշել կամ տան վկայականի համարը, կամ կադաստրային ծածկագիրը, որից հետո արդեն պարզ կլինի, թե նոր փոփոխություններով, ինչքան է կազմելու գույքահարկը:

Նշենք, որ Ազգային ժողովում հունիսի 25-ին արտահերթ ռեժիմով ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գույքահարկի գործող դրույքաչափերի փոփոխություններ: 

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ գույքահարկի ավելի բարձր դրույքաչափերի անցնելու ժամկետը սահմանվել է վեց տարի: Այսպիսով, անշարժ գույքի սեփականատերերն առաջին անգամ գույքահարկի նոր սանդղակով վճարում կկատարեն 2021 թվականի դեկտեմբերին՝ գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը։

Ձեզ կհետաքրքրի...