Ի վերջո, մոլորակների այդ ի՞նչ շքերթ է լինելու հուլիսի 4-ին

Shqert

Ի վերջո, մոլորակների այդ ի՞նչ շքերթ է լինելու հուլիսի 4-ին 🤔

Սիրելի հետևողներ, պետք է խոստովանենք, որ երբևէ չէինք հանդիպել միմյանց այսքան հակասող ու միմանցից այսքան տարբերվող միևնույն աստղագիտական իրադարձության վերաբերյալ տվյալների 😃

Խոսքը համացանցը ցնցած ու գիտական և ոչ գիտական կայքերը ողողած մոլորակների « պատմական » շքերթի մասին է, որը, ըստ շրջանառվող տեղեկության, պետք է տեղի ունենա հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը։

Այնուամենայնիվ, ժամեր տևած ուսումնասիրությունից որոշեցինք ձեզ համար առանձնացնել որոշակիորեն կոնկրետ տվյալներ ու գոնե, մոտավորապես ասել, թե ինչ է սպասվում մեզ վաղը 😎

Սկսենք սկզբից ))

Ի՞նչ ասել է՝ մոլորակների շքերթ…

Որպես այդպիսին, այսպիսի տերմին աստղագիտության մեջ չկա։ Այն երբեմն կիրառվում է նկարագրելու համար մի երևույթ, երբ Արեգակնային համակարգի որոշ մոլորակներ հայտնվում են Արևի մի կողմում ու փոքր սեկտորում, որի հետևանքով Երկրից դիտողը հնարավորություն է ստանում դիտել մի շարք մոլորակներ, որոնց դասավորությունը կարող է գիծ հիշեցնել ( սա պարտադիր չէ ), ու դիտողը կարող է կարծել, թե մոլորակները դասավորված են մի գծի վրա, բայց դա, գործանականում, այդպես չի լինում։

Մոլորակների շքերթները կարող են լինել մի քանի տեսակի։ Կա, օրինակ, այսպիսի տարբերակում՝

🌑 փոքր շքերթ, երբ 4 մոլորակ հայտնվում են վերոնշված սեկտորում,

🌑 մեծ շքերթ, երբ 5, 6 կամ, նույնիսկ 7 մոլորակ հայտնվում են նշված սեկտորում

🌑 և ամբողջական շքերթ, երբ Արևի կողքին՝ փոքր սեկտորում են հայտնվում բոլոր մոլորակները։

Իսկ ի՞նչ է լինելու վաղը գիշերը…

Նախ պետք է նշենք, որ մոլորակների շքերթ կոչվածը մեկ օր չի տևում, ու դա տևական գործընթաց է, և եթե ճիշտ ենք հասկացել, ապա այս տարվա մոլորակների շքերթը վաղը չի մեկնարկելու ու ավելին՝ վաղը չէ մյուս օրը չի էլ ավարտվելու։

Բանն այն է, որ, կարծես, այս տարի արդեն գրանցվել են մոլորակների նման շարվածքների օրինակներ, ու պետք է գրանցվի նաև այսօր գիշերը… Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերն ու Սատուրնը պետք է լինեն փոքր սեկտրում։

Լավ, այդ դեպքում, ինչո՞վ է յուրահատուկ մոլորակների վաղվա շքերթը… Ըստ երևույթին, այստեղ հարցը հուլիսի 5-ի առավոտյան սպասվող Լուսնի խավարումն է, որի հետևանքով սպասվող 6 մոլորակների՝ Մերկուրիի, Վեներայի, Երկրի, Մարսի, Յուպիտերի, Սատուրնի, 2 գաճաճ մոլորակների՝ Պլուտոնի ու Ցերերայի շքերթին միանալու է նաև Լուսինը, ու ստացվելու է, որ միանգամից 9 օբյեկտներ գտնվելու են, այսպես ասած, մեկ գծի մեջ։

Տարբեր աղբյուրներ նշում են, որ նման երևույթ խիստ հազվադեպ է գրանցվում ( տարբեր թվեր են նշվում, օրինակ՝ 200 տարին մեկ ), ու հենց սա է նշանակալից դարձնում հուլիսի 4-ի լույս 5-ի շքերթը։

Ի՞նչ է սա տալիս Երկրից դիտողին…

Եթե դուք անզեն աչքով եք փորձելու հետևել երևույթին, ապա՝ առանձնապես ոչ մի բան, քանի որ Հայաստանից, դժվար թե, տեսանելի լինի Լուսնի խավարումը, տեսանելի չեն լինի նաև Մերկուրին ու երևի թե, նաև Վեներան, ինչպես նաև Պլուտոնն ու Ցերերան։

Իսկ եթե աստղադիտակով եք փորձելու դիտարկել երևույթը, ապա դա արդեն ուրիշ հարց է ))

Երևի թե, այսքանը ))

Ի վերջո, մոլորակների այդ ի՞նչ շքերթ է լինելու հուլիսի 4-ին 🤔Սիրելի հետևողներ, պետք է խոստովանենք, որ երբևէ չէինք…

Опубликовано Տիեզերք/Space Пятница, 3 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...