Վարակի նոր բռնկում Իսպանիայում
Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով Կատալոնիայի Սեգրիա շրջանը մեկուսացվել է՝ իր ավելի քան 200000 բնակիչներով՝ գրում է Reuters գործակալությունը:
Կատալոնիայում ուժեղացվել են անվտանգության միջոցները, ու սահմանվել է կարանտինային ռեժիմ: Կարգի պահպանմանը հետևում է ավելի քան 200 ոստիկան: Այս շրջանի բնակչությանն արգելված է ելումուտը:
Իշխանությունները քաղաքացիներին հրահանգել են մեծ խմբերով չհավաքվել, դադարեցվել են ծերանոցներ այցելությունները, ծերերին խնդրում են դուրս չգալ տնից, մյուսներին՝ առավելագույնս նվազեցնել շփումները: