Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 20-ամյա Գայանե Ա.-ն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 20-ամյա Գայանե Ա.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: