Դիմակ չկրելու համար տուգանքի չափը փոխվում է․ 20. 000 դրամ՝ դրսում, 50.000 ՝ ներսում․ նոր նախագիծ

a1plus

Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի փաթեթ, որ առաջարկել է  «Իմ քայլը» խմբակցությունը։ Վերջինս շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։

Նախագծում առաջարկվող փոփոխություններով արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ) ։

Բացի այդ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ)։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ինչպես կանխարգելել հակահամաճարակային կանոններից մասնավորապես դիմակի չկրելու կամ սխալ կրելու դեպքերը, այնպես էլ օպերատիվ իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված գործերով վարույթները,- կարդում ենք ՀՀ ԱԺ կայքում:

 

a1plus.am

Ձեզ կհետաքրքրի...