Ոչ ոք ապահովագրված չէ կրկնակի վարակվելուց. Թորոսյան

krknaki varakum

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկնակի վարակման դեպքերի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ տվյալներ չկան, թե բուժված մարդը որքանով է ապահովագրված նորից վարակվելուց: 

«Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետով, և այս հարցի պատասխանը քանի դեռ չունենք, չունենք նաև կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը: Մենք պետք է առնվազն զգույշ լինենք, որ եթե նույնիսկ վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ մենք երկրորդ անգամ չենք վարակվի: Հույս ունենք, որ բոլոր վարակված քաղաքացիները նորից չեն վարակվի կամ երկրորդ անգամ թեթև կտանեն»,- ասաց նախարարը:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...