Պանամայի նախկին նախագահի որդիներին ներկայացվել է կաշառակերության ու փողերի լվացման մեղադրանք

Panama

ԱՄՆ դատարանը Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելլիի երկու որդիներին ներկայացրել է կաշառակերության ու փողերի լվացման մեղադրանք՝ կապված բրազիլական Odebrecht շինարարական ընկերության հետ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

38-ամյա Լուիս Էնրիկե Մարտինելլին և 40-ամյա Ռիկարդո Ալբերտո Մարտինելլին նախօրեին ձերբակալվել էին Գվատեմալայում՝ Պանամա թռչող օդանավ նստելիս: Երկրի նախկին նախագահի երկու որդիներն էլ կարտահանձնվեն Միացյալ Նահանգներին:

Պանամայի նախկին նախագահ Մարտինելլիին ու նրա իրավահաջորդ Խուան Կարլոս Վարելային անցյալ շաբաթ արգելվել է հեռանալ Պանամայից՝ կապված կոռուպցիոն տարբեր գործերում փողերի լվացման գործով հետաքննության հետ:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...