Իդլիբում ՌԴ-ի ու Սիրիայի ավիահարձակումները որակվել են պատերազմական հանցագործություն. ՄԱԿ

Idlib

Սիրիայի Իդլիբ շրջանի դպրոցների, հիվանդանոցների և շուկաների վրա ռուսական ու սիրիական օդուժի իրականացրած ավիահարձակումները որակվել են որպես պատերազմական հանցագործություն: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում, ինչը դատապարտում է նաև ջիհադականների հարձակումները: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:

Զեկույցում ասվում է, որ իշխանամետ ուժերի «առանց խտրականության ռմբակոծությունները» խլել են հարյուրավոր մարդկային կյանքեր և մոտ 1 միլիոն քաղաքացիների ստիպել հեռանալ բնակավայրերից, ինչը կարելի է որակել որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն:

2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի հունիսի իրադարձությունների հետաքննության վերաբերյալ զեկույցը հիմնված է տվյալների արտահոսքի ու ականատեսների վկայությունների վրա:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...