Արհեստական բանականությունը ֆեյք փորձագետներ է գեներացրել ու քաղաքական հոդվածներ գրել
The Daily Beast-ի բավականին ուշագրավ հետաքննությունը մեծ աղմուկ է բարձրացրել։ Պարսից ծոցի ավազանի որոշ պետություններ, հատուկ քարոզչության համար թողարկել են քարոզչական նյութեր, ֆեյք լրագրողների էջերից, որոնք գեներացրել էր նեյրոցանցը։ Հեղինակները պարզել են, որ նվազագույնը 19 կեղծ փորձագետներ գրել են տարատեսակ հոդվածներ, որոնք արտահայտում են Մերձավոր Արևելքի պետությունների աջական հայացքները։ Արհեստական բանականության ստեղծած կեղծ պրոֆիլների շարքում կան նաև քաղաքական վերլուծաբաններ ու խորհրդատուներ։ Կեղծ լրագրողներն իրենց հոդվածները հիմնականում հրապարակել են Arabian Eye և Persia Now պարբերականներում։ Սակայն ամերիկյան պարբերականներում էլ հաճախ հանդիպում էր ամերիկյան պարբերականներում, ինչպիսիք են Washington Examiner և American Thinker հարթակները։
Այդ պսևդոփորձագետները օգտահաշիվներ ունեին Twitter-ում, սակայն The Daily Beast-ի հետաքննությունից հետո դրանք արգելափակվեցին։
Նեյրոցանցի հեղինակը հայտնի չէ, սակայն ֆեյք փորձագետների հոդվածները կիսում են այն պարբերականների քաղաքական հայացքները, որտեղ հրապարակվել են։
ittrend.am