Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը

Dimak

ՀՀ պարետի որոշմամբ՝ սահմանվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ժամանակավոր սահմանափակումների դեպքում անձինք հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել:  

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս» բառից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից»,- նշված է որոշման մեջ:

Ձեզ կհետաքրքրի...