Նախագահի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել

Hramanagir

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,- ասված է հրամանագրում:

a1plus.am

Ձեզ կհետաքրքրի...