Դատավոր Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության. ԲԴԽ-ն որոշում հայտնեց. Ժողովուրդ
Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը: Ըստ այդմ, դատավորը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության և մերժեց արդարադատության նախարարությանը:
Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը, այս դեպքում՝ արդարադատության նախարարությունը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՔԾ պետի կողմից Արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։