«Ժամանակ». Աճուրդի են դուրս եկել. «ՎիվաՍելլ»-ը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը վաճառել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կապի ու հեռահաղորդակցության ոլորտում բավական լուրջ զարգացումներ են։ «Յուքոմ»-«Բիլայն»-«Թիմ» վաճառքի գործարքը դեռ գլուխ չեկած, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՎիվաՍելլ» ընկերությունը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը հանել վաճառքի։
Մեզ հասած տեղեկություններով՝ երկու շաբաթից արդեն կհայտարարվի վաճառքի մասին։ Մինչ այս, սակայն, ցանկություն է եղել փակ վաճառք իրականացնել, սակայն ընկերության վաճառքով հետաքրքրվողներ չեն եղել։ Որոշ հետաքրքրություն եղել է Կատարում, սակայն դրանով սահմանափակվել են։ Դրանից հետո որոշում է կայացվել ընկերության վաճառքի մասին տեղեկատվությունը դարձնել հրապարակային։ Հնարավոր գնորդների մասին այս պահին ոչինչ հայտնի չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: