ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ գործուղել, որը կօգնի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում

korupcia

 ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ գործուղել, որը կօգնի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում: Նա կհամագործակցի հանրապետության Արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը: 

«Խորհրդատուն կաջակցի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետության բարձրացման գործում: Այս հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը և պատասխանատվության կենթարկեն կոռուպացված պաշտոնյաներին, — ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը մեջբերել է RT-ը: 

Լրատվականը նշում է, որ ամերիկացի մասնագետը ՀՀ իշխանություններին խորհրդատվություն կտրամադրի իրավապահ մարմինների բարեփոխումների մշակման և իրականացման վերաբերյալ: Խորհրդատուն նաև կկազմակերպի ուսումնական շրջագայություններ, քննիչների համար կանցկացնի դասընթացներ և կկառավարի Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերը: Ինչպես ընդգծվում է գերատեսչությունում, այս պաշտոնի համար կարող են դիմել միայն Ամերիկայի քաղաքացիները:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...