Թուրքիայի Պետխորհուրդը Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարին վերադարձրել Է մզկիթի կարգավիճակը
Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել Է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարին տվել Էր թանգարանի կարգավիճակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սաբահ» հրատարակությունը: Այսպիսով, նշում Է հրատարակությունը, այդ դատական որոշումը ճանապարհ Է բացում այդ թանգարանային հուշարձանի վերածում մզկիթի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: