Տոկիոյում կորոնավիրուսով վարկման նոր դեպքերի աճի նոր ռեկորդ է գրանցվել. armlur
Անցած օրը Տոկիոյում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել են Տոկիոյի իշխանությունները:
Այսպիսով Տոկիոն նորացրել Է նոր հայտնաբերված դեպքերի թվի աճի ռեկորդը: Նախորդ ռեկորդային նշագծին մայրաքաղաքը հասել Էր հուլիսի 9-ին, երբ մեկ օրում Տոկիոյում արձանագրվել Էր ախտահարման 224 նոր դեպք: Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, ովքեր ատիվ գիշերային կյանք են վարում:
Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարման ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում Է 995: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ մնում Է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: