Վստրեչի Ապերը տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ
Այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ, գրում է hraparak.am-ը:
Վստրեչի ապերի գործը գտնվում է Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչության վարույթում։ Քննչական կոմիտեից, Hraparak.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին ձերբակալման լուրը։
Կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը մեզ փոխանցեց, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում:
Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: