Դժբախտ պատահար Մոսկվայում. հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ
Մոսկովյան ռեստորաններից մեկում խնջույքը ողբերգական ավարտ է ունեցել։ Ինչպես հայտնի է դարձել Ren.TV-ին, հուլիսի 11-ին հարսանցուն մահացել է իր իսկ հարսանեկան խնջույքի ժամանակ։
Ըստ տեղեկությունների՝ սեղանի շուրջը նստած հարսնացուի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Նա ընդամենը 25 տարեկան էր: Հյուրերն անմիջապես շտապօգնություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն աղջկա մոտ անաֆիլակտիկ շոկ են ախտորոշել։ Աղջկա առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ ռեստորան է ժամանել ռեանիամոտոլոգ բժիշկների ևս մեկ բրիգադ։
Վերակենդանացման բոլոր փորձերն ապարդյուն են անցել։ Հարսնացուն մահացել է, իսկ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզվում են։
armlur