Թշնամին 3 արկ է բաց թողել քաղաքի վրա. Բերդի համայնքապետ

3 ark

«Մոտավորապես 30 րոպե առաջ թշնամին 3 արկ է բաց թողել քաղաքի վրա, սակայն որևէ վնաս չենք կրել, մարդկային կորուստ ևս չունենք։ Ամենակարևորն այս պահին որևէ պանիկա չկա, մարդիկ իրենց առօրյա գործերին են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքի  ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Հ. Մանուչարյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Հիշեցնք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանական կողմը հրետակոծում է  Տավուշի մարզի հայկական դիրքերը։

Auroranews-ի հետ զրույցում Բերդ համայնքի համայնքապետ Հարություն Մանուչարյանը նշեց, որ համայքում խուճապային տրամադրություն չկա և կոչ արեց հետևել միայն ՊՆ տարածած հայտարարություններին: 

Ձեզ կհետաքրքրի...