Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ավարտում է պաշտոնավարումը

Hayk Sargsyan

Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ին կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում:

Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեջ բերելով Սարգսյանի խոսքը։

«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, եւ գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:

Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ, որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ», — ասել է Հայկ Սարգսյանը։

Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը…

Опубликовано Hakob Karapetyan Понедельник, 13 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...