Արմեն Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհվել
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել:
Ըստ այդմ՝
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝
համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝
համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
armlur.am