ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը կքննարկի Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը

Adrbejan kaput

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը կքննարկի Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, ուստի այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան զսպել Ալիևի ագրեսիան»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` նշելով, որ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի` հուլիսի 20-ին:

Ձեզ կհետաքրքրի...