Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման. Բաքոյան

Ezdiner

Հայաստանի եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ադրբեջանի` վերջին օրերի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանվույն պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները, և հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման և պահպանել մեր ընդհանուր սահմանը», -ասաց պատգամավորը:

Բաքոյանը ամբողջ աշխարհի եզդիերին կոչ արեց հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատել, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողություններին նաև հստակ դիվանագիտական պատասխան տալ:

Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն էր:

Աննա Գրիգորյան

Ձեզ կհետաքրքրի...