Գրիշա Մաթեւոսյանի աճյունն ամփոփվեց Սիսիանի քաղաքային պանթեոնում

huxarkavorutyun

Այսօր՝ հուլիսի 17-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում հողին հանձնվեց թշնամու դավադիր կրակից հուլիսի 14-ին զոհված 20 -ամյա կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի աճյունը:

Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Հուղարկավորությունը կատարվեց զինվորական արարողակարգով: Ներկա էին ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, հոգևոր հայրեր և հարյուրավոր սիսիանցիներ:
Գրիշային հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը հանձնվեց ծնողներին:
Գրիշա Մաթևոսյանի աճյունը հողին հանձնեց զինվորական նվագախմբով` պատվո համազարկերի ներքո:

Ձեզ կհետաքրքրի...