Ավտովթար Սյունիքի մարզում․ 56-ամյա վարորդը КамАЗ-ով կողաշրջվել է․ կա վիրավոր․

koghashrjvel e kamazov

Այսօր, հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գորիսի բնակիչ 56-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդ Արտյոմ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...