ՃՏՊ Պարույր Սևակ գյուղում․ կան տուժածներ
Հուլիսի 16-ին, ժամը 19:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Վաչագան Գ․, ծնված 1994 թ.) և «Opel» (վարորդ՝ Կարո Ս․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էդգար Բ․-ն (ծնված 1997 թ.) և վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները շտապօգնության մեքենաներին են մոտեցրել տուժածներին․ վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։