ԱԱԾ պետի տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը Ռոբերտ Բազիկյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու և ծառայությունից արձակելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ռոբերտ Բազիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»: