Այսօրվանից Երևանում երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ է

60km jan

Այսօրվանից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված:

Արդյունքում այդ բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ: Փոփոխությունը վերաբերում է մասնավորապես Իսակովի, Մյասնիկյան և Սարալանջի պողոտաներին, Թբիլիսյան և Աշտարակի խճուղիներին, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ-Բեկի փողոցներին։

Նշենք, որ մինչ այդ, բացի 8 փողոցներից, մնացած բոլոր տեղերում հենց 60 կմ/ժ էր սահմանված առավելագույն արագությունը։

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Ձեզ կհետաքրքրի...