Մշակվել Է Ռոբոտ-Դելֆին, Որը Փոխարինելու Է Դելֆինարիումներում Ու Ակվարիումներում Պահվող Դելֆիններին

Delfin

Edge Innovations ընկերության մասնագետները ներկայացրել են իրենց կողմից մշակված ռոբոտ-դելֆինը, որը գրեթե անհնար է տարբերել իրականից: Այժմ մոդելը փորձարկումներ է անցնում չինական ակվարիումներից մեկում:

Ռոբոտը կշռում է 270 կիլոգրամ և մեկ լիցքավորմամբ կարող է լողալ մոտ տասը ժամ: Ըստ մշակողների, այն տասը տարի կարող է անխափան լողալ։ Ռոբոտի կմախքը և մկանային կառուցվածքը ճիշտ այնպիսին է, ինչպես իրական դելֆիններինը և այն կարողանում է ճշգրիտ ընդօրինակել այս կաթնասունների շարժումները: Ավելին, նրա մարմնի քաշը բաշխված է այնպես, ինչպես իրական կենդանու մոտ է:

Ռոբոտի շարժումների վերահսկվում են օպերատորի կողմից, ում հրամաններին համակարգը արձագանքում է իրական ժամանակում։ Ինքնավար աշխատելու համար՝ այս դելֆինի վրա բացակայում են տեսախցիկները, շարժման տվիչները ու արհեստական բանականությունը։

Տեխնոլոգիան մշակվել է չինական նոր դելֆինարիումի պատվերով, որը կառավարության արգելքի պատճառով այլևս չի կարող իրական կենդանիներ ներկրել: Ստեղծված ռոբոտն այնքան հաջողված է, որ ընկերությունը նախատեսում է շարունակել դրանց արտադրությունը և հուսով է, որ երեք տարվա ընթացքում կվաճառի 150 օրինակ:

Ռոբոտ-դելֆինի արժեքը 40-60 միլիոն դոլար է։ Ըստ նախագծի հեղինակների, ավանդական ակվարիում ունենալը և կենդանի դելֆիններին երեք տարի պահելը երեք-չորս անգամ ավելի թանկ է արժենում, քան ռոբոտը։ Բացի այդ, այս ռոբոտ-դելֆինները կարիք չունեն վարժեցման և վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։

Ծրագիրը նպատակ ունի երկարաժամկետ հեռանկարում դադարեցնել ակվարիումներում և դելֆինարիումներում դելֆինների «սպանդը»։ Հատկապես վերջին տարիներին այս կաթնասունների քանակը համաշխարհային օվկիանոսում կտրուկ նվազել է՝ կապված շրջակա միջավայրի՝ այդ թվում օվկանոսների աղտոտման հետ, որին գումարվում են մասնավոր բիզնեսների կողմից դելֆինների որսը։ Հնարավոր է, ոչ հեռավոր ապագայում դելֆինարիումներում ու ակվարիումներում մենք տեսնեք արդեն արհեստական բանականությամբ աշխատող և լիովին ինքնավար ռոբոտ-դելֆինների, որոնց արդեն անհնար կլինի տարբերել իրական կենդանիներից։

 

ita.am

 

Ձեզ կհետաքրքրի...