«Կյաժ Աշոտի» սպանության գործով հետախուզվում է ոստիկանության նախկին պետի որդին

Kyaj Ashot

Երևանում հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով հետախուզվում է նաև ոստիկանության «գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության» նախկին պետի որդին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  հուլիսի 18-ին հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանի և 30-ամյա Վարդգես Այվազյանի նկատմամբ։

 Վերջիններս հետախուզվում են ՀՀ ՔրՕրի 38-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի (հանցակցություն, սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղականով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Ա․ Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, Ոստիկանության նախկին ծառայող էր, կոչումով ոստիկանության գնդապետ, որը երկար տարիներ աշխատել է ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում, և եղել է օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։

Հիշեցնենք, որ 28-ամյա Աշոտ Պետրոսյանը, որը Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ, սպանվել է այս տարվա հունիսի 9-ին:

Ձեզ կհետաքրքրի...