Սևանա լճում մոտորանավակը բախվել է քարին․ կա տուժած

baxum

Հուլիսի 19-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի լողափի մոտ մոտորանավակը բախվել է քարին, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ափ:

Սյուզաննա Բ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:

Ձեզ կհետաքրքրի...